Ուկրաինան «Եվրատեսիլ-2017»-ի պրոմոհոլովակում ցուցադրել է Ղրիմի տեսարժան վայրերը (տեսանյութ)
«Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի համար Ուկրաինան նկարահանել է կարճ տեսահոլովակ, որում ցուցադրվում են նաև Ղրիմի տեսարժան վայրերը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Եկեք Ուկրաինա՝ տոնելու բազմազանությունը» խորագրով և 30 վայրկյան տևողությամբ պրոմոհոլովակում ներկայացված են երկրի ամենագողտրիկ վայրերը՝ այդ թվում նաև 2014թ. հանրաքվեի արդյունքներով Ռուսաստանին միացած Ղրիմ թերակղզին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները թույլ չեն տվել Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովային գնալ Կիև ու մասնակցել մրցույթին՝ պատճառաբանելով, որ երգչուհին առանց Կիևից համապատասխան թույլտվություն ստանալու գնացել է Ղրիմ ու այնտեղ ելույթ ունեցել:










