Հայազգի նկարազարդողը գունավոր կոնֆետների միջոցով ինքնատիպ նկարազարդում է արել (տեսանյութ)

15:33 • 28.04.17

Բրիտանական The Daily Mail պարբերականն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացված է հայազգի նկարազարդող Էդգար Արտիսի հերթական ինքնատիպ աշխատանքը:

Տեսանյութում տղամարդը ցույց է տալիս՝ ինչպես կարելի է գունավոր կոնֆետների (Skettles կամ M&M's) միջոցով սովորական ջուրը գունավորել ու արդյունքում հետաքրքիր նկարազարդում ստանալ:

Նշվում է, որ հեղինակը նախապես կոնֆետները շարել է սպիտակ ափսեի մեջ, հետո ափսեի վրա դրել սպիտակ թղթի վրա պատկերված զգեստի կտրատված մասը, այնուհետ դրա վրա եռման ջուր լցրել: Իսկ, թե ինչ է տեղի ունեցել այդ ամենից հետո՝ առաջարկում ենք դիտել ստորև.

 

Հայազգի նկարազարդողը գունավոր կոնֆետների միջոցով ինքնատիպ նկարազարդում է արել (տեսանյութ)