Փասադենայում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ հուշատախտակ կտեղադրվի
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային սենատը հավանություն է տվել Փասադենայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտ համապատասխան հուշատախտակ տեղադրելու առաջարկին:
Ինչպես նշում է Asbarez-ը, հուշատախտակ տեղադրելու վերաբերյալ նախաձեռնությամբ է հանդես եկել սենատոր Էնթոնի Պորտանտինոն:
Նրա խոսքով՝ հուշատախտակի տեղադրումը հնարավորություն կտա Ցեղասպանության մասին տեղեկություն չունեցողներին ծանոթանալ մարդկության պատմության ամենամութ էջերից մեկին ու իմանալ հայերի հետ պատահած ոճրագործության մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Փասադենայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը բացվել է 2015թ. ապրիլին:










