47-ամյա Ջենիֆեր Լոպեսի գայթակղիչ հանդերձները՝ Billboard Latin Music Awards մրցանակաբաշխությանը (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի երգչուհի, դերասանուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է Ֆլորիդայում կայացած Billboard Latin Music Awards երաժշտական մրցանակաբաշխությանը, որի ժամանակ ներկայացել է իրեն բնորոշ համարձակ, սեքսուալ հանդերձներով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 47-ամյա աստղը, դեմ գնալով ժամանակի և ծերացման բոլոր կանոններին, իր երկրպագուներին ևս մեկ անգամ հիացրել է անթերի տեսքով:
Պարբերականը նկատում է, որ հատուկ այս առիթի համար Ջենիֆեր Լոպեսն ընտրել է գայթակղիչ բացվածքներով, քարերով ու բյուրեղներով զարդարված 2 զգեստ, որոնք շահեկանորեն ընդգծել են գեղեցկուհու սեքսուալ մարմնաձևերը:
Հայտնի է, որ կարմիր գորգին բոլորին շլացնելուց հետո Լոպեսը զգեստափոխվել է ու ելույթ ունեցել մրցանակաբաշխության ժամանակ՝ ներկայացնելով նոր իսպանալեզու երգ:





















