«Լա Լա Լենդի» ռեժիսորը երաժշտական դրամա կնկարահանի հեռուստատեսության համար

11:39 • 28.04.17

«Լա Լա Լենդ» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Դեմյեն Շազելն «Էդի» անվանումով երաժշտական դրամա կնկարահանի հեռուստատեսության համար, հայտնում է The Hollywood Reporter-ը:


Նոր ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Փարիզում: Իրադարձությունների կենտրոնում ակումբն է, դրա սեփականատերը, երաժիշտները և նրանց շրջապատող քաղաքը:


Սցենարը կգրի Ջեք Թորնը, որը հայտնի է «Հարի Փոթերը և անիծված երեխան» պիեսի ստեղծմանն իր մասնակցությամբ:

 

«Լա Լա Լենդի» ռեժիսորը երաժշտական դրամա կնկարահանի հեռուստատեսության համար