Սքարլեթ Յոհանսոնը հանդիպման է հրավիրել իր տարեց նմանակին (լուսանկարներ)

13:02 • 28.04.17

Հոլիվուդյան աստղ Սքարլեթ Յոհանսոնը հանդիպման է հրավիրել իր տարեց նմանակին, որի լուսանկարը տարածվել էր համացանցում՝ ունենալով ավելի քան 3 մլն դիտում:

Լուսանկարում պատկերված է մի կին, որն անչափ նման է հոլիվուդյան աստղին:

«Երբ տատիկս երիտասարդ էր, նա շատ նման էր Սքարլեթ Յոհանսոնին»,- լուսանկարին կից գրել է հրապարակողը:

Լայն տարածման արդյունքում լուսանկարին ուշադրություն է դարձրել ինքը՝ Յոհանսոնը, որը Ջերալդին անունով կնոջը հրավիրել է «Շատ վատ աղջիկներ» ֆիլմի պրեմիերային, որպեսզի ծանոթանա և շփվի իր նմանակի հետ:

Image result for My Grandma Looked Like Scarlett Johansson When She Was Younger