Վենետիկում պատրաստվում են կտրուկ սահմանափակել զբոսաշրջիկների թիվը, ովքեր մշտապես անհանգստացնում են տեղացիներին

04:41 • 28.04.17

Վենետիկի իշխանությունները պատրաստվում են հատուկ սարքավորումներ ներդնել քաղաքում, որոնց միջոցով կորոշեն իրենց այցելող զբոսաշրջիկների կոնկրետ թիվը:


Եթե նման որոշումը հավանության արժանանա Իտալիայի կառավարության և ՅՈՒՆԵՍԿՈՅԻ կողմից, որի ժառանգություն է համարվում Վենետիկը, ապա արդեն մոտ ապագայում սահմաններին տեղադրված կլինեն հատուկ «մարդկային հաշվիչներ»:


Բանն այն է, որ հաշվարկների հիման վրա քաղաքային իշխանությունները պատրաստվում են շուտով սահմանափակել զբոսաշրջիկների հոսքը, ովքեր մշտապես անհանգստություն են պատճառում տեղի բնակիչներին:


Միայն անցյալ տարի մարտ ամսին քաղաք էր ժամանել շուրջ 300 հազար զբոսաշրջիկ՝ Զատկի տոնակատարություններին մասնակցելու, մինչդեռ բուն վենետիկցիների թիվը քաղաքում կազմում է ընդամենը 270 հազար:


Տեղացիները երբեք չեն կարողանում հանգիստ զբոսնել քաղաքում, քանի որ հատկապես կենտրոնական հատվածներում «ասեղ գցելու» տեղ չի լինում, գիշերներն էլ չեն կարողանում քնել զբոսաշրջիկների մեծ խմբերի աղմուկից, ինչպես նաև այս ու այն կողմ շարժվող ճամպրուկների անիվների ձայնից:

Վենետիկում պատրաստվում են կտրուկ սահմանափակել զբոսաշրջիկների թիվը, ովքեր մշտապես անհանգստացնում են տեղացիներին