Դանիացին փայտե հսկաներ է պատրաստում ու դրանք տեղադրում բոլորի աչքից հեռու (լուսանկարներ, տեսանյութ)
Դանիացի արվեստագետ Թոմաս Դամբոն, որը նախընտրում է աշխատել վերամշակված նյութերով, պատրաստում է իրենց ահռելի չափերով տպավորող ինքնատիպ քանդակներ:
Ինչպես նշում է Bored Panda-ն, Դամբոն վերամշակված փայտից մարդանման քանդակներ է ստեղծում ու դրանք տեղադրում մայրաքաղաք Կոպենհագենի ամենագողտրիկ կանաչապատ վայրերում:
Հետաքրքրական է, որ արվեստի ինքնատիպ գործերը տեղադրված են հանրային վայրերից հեռու՝ բնության գրկում:
Դրանք գտնելու համար հեղինակը կազմել է հետաքրքիր քարտեզ, որի վրա նշված է քանդակներից յուրաքանչյուրի գտնվելու վայրը:
Այդպիսով՝ քանդակների ուսումնասիրությունը կարող է վերածվել քաղաքով ուշագրավ զբոսանքի ու քանդակները գտնելու հետաքրքիր արկածի:


























