«Տրայբեկա» կինոփառատոնում կայացել է Ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան

19:50 • 29.04.17

Ամերիկյան «Տրայբեկա» կինոթառատոնի շրջանակներում ապրիլի 25-ին կայացել է կինոռեժիսոր Ջո Բերլինգերի «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ժապավենի պրեմիերան:

Ինչպես ներկայացնում է The Armenian Weekly-ն, կինոնկարը պատկերում է Ցեղասպանության ժամանակակից ընկալումը գիտական տեսանկյունից, ինչպես նաև ականատեսերի աչքերով` շեշտադրում անելով ամբողջական պատմության և մերօրյա ժխտողականության վրա:

Ամերիկացի ռեժիսորը ցանկանում է ֆիլմի միջոցով բացատրել մեկ դարից ավելի շարունակվող և ներկա ժխտողականության անհեթեթությունը` անհերքելի փաստերի ֆոնին, որոնք նա ներկայացրել է ֆիլմում:

«Օսկարի» և «Էմմիի» բազմիցս առաջադրված ռեժիսորը ֆիլմը ներկայացնելու է նաև Տորոնտոյում անցկացվելիք կանադական փաստավավերագրական ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնում:

 

 

«Տրայբեկա» կինոփառատոնում կայացել է Ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան