7-ամյա Արփի Ղազարյանը հաղթող ճանաչվեց «Ավրորա» գեղարվեստական մրցույթում (տեսանյութ)

18:01 • 01.05.17

Այսօր Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում ամփոփվեցին «Ավրորա» գեղարվեստական մրցույթի արդյունքները, որի հաղթող իր գեղանկարով ճանաչվեց 7-ամյա Արփի Ղազարյանը, որը Երևանի Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոնի սան է:

Ցուցահանդեսի վայրը, ըստ կազմակերպիչների, պատահական ընտրված չէ: Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն իր ելույթում շեշտեց, թե ամենայն հայոց բանաստեղծ համարվող Հովհաննես Թումանյանն էլ մեծ մարդասեր էր:

Երկրորդ մրցանակն ստացավ 13-ամյա Սոֆյա Յակովլևան՝ Ռուսաստանի Սարատով քաղաքից, երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Երևանի «Գասպարյան» արտ-ստուդիայի սան 11-ամյա Աննա Կոստանյանը:

Երեխաների աշխատանքները ներկայացված են գեղանկարների, քանդակների, փայտագործության և կերամիկական աշխատանքների, բատիկայի, թվային գրաֆիկական պատկերների տեսքով: Աշխատանքները պետք է արտահայտեն մարդասիրության, հերոսություն, անձնվիրության և լուսավոր ապագայի հավատի գաղափարները:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը կարևորեց մրցույթին թուրք երեխաներն մասնակցությունը։ «Միացել են ծրագրին ու իրենց աշխատանքներն են ուղարկել՝ դրանով իսկ միանալով հայ ժողովրդի ու հայ մանուկների մեծ ու կարևոր գործին»,- շեշտեց Ջիլվանյանը

Tert.am-ի հետ զրույցում ժյուրիի անդամ, ռեժիսոր Հրանտ Վարդանյանն ասաց, թե հայ երեխաների նկարները տարբերվում էին գույների բազմազանությամբ: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ներկայացված բոլոր աշխատանքներն իրենք իրենցով բավականին յուրահատուկ էին:

 

 

ՀեղինակԱնի Օհանյան
7-ամյա Արփի Ղազարյանը հաղթող ճանաչվեց «Ավրորա» գեղարվեստական մրցույթում (տեսանյութ)