«Շերլոկի» ռեժիսորը կարող է նկարահանել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը
«Շերլոկ» հեռուստասերիալի ռեժիսորներից մեկը՝ Փոլ Մաքգիգանը, կարող է նկարահանել գործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը։ Այսպիսի ենթադրություն է արել IndieWire պարբերականը։
Աղբյուրը պնդում է, որ բոնդիանայի պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնն ու Բորբաա Բրոկոլին այնքան են գոհ Մաքգիգանի՝ «Կինոաստղերը չեն մահանում Լիվերպուլում» ֆիլմով, որ դիտարկում են նրա թեկնածությունը «Բոնդ 25» ֆիլմի համար։
Դեռևս հայտնի չէ՝ ով կխաղա Ջեյմս Բոնդի դերը սպասվող ֆիլմում։










