Դերասան Վել Քիլմերը խոստովանել է, որ պայքարում է քաղցկեղի դեմ

01:28 • 02.05.17

Հոլիվուդյան դերասան Վել Քիլմերը խոստովանել է, որ արդեն երկար ժամանկ պայքարում է կոկորդի քաղցկեղի դեմ:

Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին դերասանը պատմել է  Reddit կայքում հարց ու պատասխանի շարքի ժամանակ: Քիլմերի հիվանդության մասին առաջին անգամ 2016-ին հաղորդել է դերասան Մայքլ Դուգլասը: Սակայն այն ժամանակ Քիլմերը հերքել էր այդ տեղեկությունը:

«Նա ցանկանում էր ինձ օգնել, քանի որ ԶԼՄ-ները փորձում էին պարզել, թե որ եմ ես անհետացել: Ես պայքարում է քաղցկեղի դեմ», - խոստովանել է Քիլմերը:

2015-ին ևս տեղեկություն էր տարածվել նրա հիվանդության մասին, երբ վերջինս հոսպիտալացվել էր: Վել Քիլմերը նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմում:

Դերասան Վել Քիլմերը խոստովանել է, որ պայքարում է քաղցկեղի դեմ