«Կանայք, որոնք աշխատում են». Իվանկա Թրամփը նոր գիրք է գրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը` Իվանկա Թրամփը, նոր գիրք է թողարկել, այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Կանայք, որոնք աշխատում են. վերաշարադրելով հաջողության հասնելու կանոնները» վերնագրով գրքում Իվանկան խորհուրդներ է տալիս՝ ինչպես հավասարակշռություն գտնել գործնական ու ընտանեկան կյանքի միջև:
Իվանկա Թրամփի առաջին` «Հաղթաթուղթ. ինչպես շահել բիզնեսում և կյանքում» գիրքը հրատարակվել էր 2009թ.-ին:
Իր նոր գրքում Իվանկան կիսվում է կանանց հետ խորհուրդներով առ այն, թե ինչպես ճիշտ բաշխել ժամանակը և ապրել ավելի նպատակային կյանքով:
Ավելի վաղ մամուլում հայտնվել էին լուրեր, որ ԱՄՆ նախագահի դուստրը հրաժարվել է գրքի վերաբերյալ պրոմոտուրերից և այլ գովազդային արշավներից:










