Ջանեթ Ջեքսոնը վերսկսում է համերգային շրջագայությունը
Հիսուն տարեկանում մայր դարձած ամերիկացի երգչուհի Ջանեթ Ջեքսոնը վերականգնում է իր համաշխարհային համերգային շրջագայության ծրագիրը, գրում է Billboard-ը:
Հայտնի է, որ Unbreakable World Tour համերգային շրջագայությունը 2016թ.-ին Ջեքսոնն ընդհատել էր հղիության պատճառով: 2017թ.-ի հունվարի 3-ին նա որդի է ունեցել:
Երգչուհին նաև հաստատել է իր և երեխայի հոր բաժանման մասին լուրը. նա միայն մանրամասնել է, որ ամուսնալուծության գործընթացը տեղափոխվել է դատարան, իսկ մնացածն «Աստծո ձեռքում է»:
Խոսելով փոքրիկի մասին՝ Ջեքսոնը պատմել է, որ նա «շատ առողջ, անուշիկ, քնքուշ և երջանիկ» երեխա է:
Ի դեպ, Ջանեթ Ջեքսոնն իր համերգային շրջագայության ծրագիրը վերանվանել է State of the World:










