Ֆիլիպ Կիրկորովի երեխաները՝ երգչի հոբելյանին (լուսանկարներ)

12:37 • 02.05.17

Ռուսական էստրադայի «արքա» Ֆիլիպ Կիրկորովն ապրիլի 30-ին նշել է ծննդյան 50-ամյակը, ինչի առթիվ մեծ համերգ է տվել Կրեմլի դահլիճում: Բազմաթիվ աստղային հյուրերից զատ՝ միջոցառմանը ներկա են եղել Կիրկորովի երեխաները՝ Ալլա Վիկտորիան և Մարտին Քրիստինը:

Ինչպես նշում է Tatler-ը, երգչի 6-ամյա դուստրն ու 5-ամյա որդին Կիրկորովի հորաքրոջ՝ ամերիկաբնակ օպերային երգչուհի Մարի Կիրկորովայի ուղեկցությամբ բեմ են բարձրացել ու ցույց տվել հուզիչ տեսահոլովակ, որում պատմել են հոր հանդեպ տածած մեծ սիրո մասին:

Ի սկզբանե նախատեսված էր, որ փոքրիկների ելույթն այսքանով ավարտվելու է: Սակայն Մարտինը համերգին հաջորդած խնջույքի ժամանակ Comedy Club-ի հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի ելույթի ընթացքում անսպասելիորեն կրկին բեմ է բարձրացել՝ ապացուցելով, որ բեմի հանդեպ սերը ժառանգել է գեներով:

 

Мартин-Кристин Киркоров, Мари Киркорова и Алла-Виктория Киркоровы Алла-Виктория и Мартин-Кристин Киркоровы

Алла-Виктория и Мартин-Кристин Киркоровы

Алла-Виктория и Мартин-Кристин Киркоровы

Гарик Мартиросян и Филипп Киркоров на сцене

Гарик Мартиросян, Филипп Киркоров и Мартин-Кристин на сцене

Алла-Виктория и Мартин-Кристин Киркоровы

Алла-Виктория и Мартин-Кристин Киркоровы

Ֆիլիպ Կիրկորովի երեխաները՝ երգչի հոբելյանին (լուսանկարներ)