Վլադիմիր Պուտինի մասին նկարահանած ամերիկյան ֆիլմը կցուցադրվի հունիսին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հարցազրույցի հատվածներից հավաքած ֆիլմը ԱՄՆ-ում կցուցադրեն հունիսի 12-15-ը։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, ֆիլմի նախագիծը կազմված է մեկական ժամ տևող չորս մասերից:
Showtime ալիքի հայտարարության մեջ ասվում է, որ ռեժիսոր Սթոունը վերջին 2 տարիների ընթացքում միայն մոտ տասն անգամ զրուցել է ՌԴ նախագահի հետ, իսկ ամենավերջին զրույցը տեղի է ունեցել փետրվարին։










