Համացանցում է հայտնվել House of Cards ամերիկյան հեռուստասերիալի 5-րդ սեզոնի թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է ամերիկյան սիրված House of Cards սերիալի նոր՝ հինգերորդ սեզոնի թրեյլերը: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ի առցանց կինոթատրոն Netflix ալիքում՝ մեկ օրում հավաքելով ավելի քան մեկ միլիոն դիտում:
«Քարտային տնակը» Սպիտակ տան քաղաքական ինտրիգների մասին հեռուստասերիալ է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նկարահանած, որն իր սուր սյուժեի և տաղանդավոր դերասանների շնորհիվ գրավել է ոչ միայն ամերիկյան հեռուստադիտողի, այլև օտարերկրյա բազմաթիվ կինոմանների սրտերը:










