Մայքլ Ջեքսոնի դուստրն առաջին անգամ կնկարահանվի լիամետրաժ ֆիլմում
Հանրահայտ երգիչ Մայքլ Ջեքսոնի դուստր Փերիս Ջեքսոնն առաջին անգամ կնկարահանվի լիամետրաժ ֆիլմում: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` Փերիս Ջեքսոնը կնկարահանվի կատակերգական թրիլերում՝ դերասաններ Շառլիզ Թերոնի, Դևիդ Օյելոուոյի, Ամանդա Սեյֆրիդի, Թենդի Նյուտոնի և Շարլտո Կոպլիի հետ:
Նշվում է, որ ֆիլմի անվանումը դեռևս անհայտ է: Ֆիլմը կնկարահանի Նեշ Էդգերտոնը: Թրիլերում կխաղա նրա եղբայր Ջոել Էդգերտոնը:
Ֆիլմի սյուժեի համաձայն` գործարարը ժամանում է Մեքսիկա և պատահաբար «բախվում» նարկոբարոնների, վարձկանների և Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ:










