Մետրոպոլիտեն թանգարանի մոտ ռուս արվեստագետը մերկ վիճակում կողպվել է թափանցիկ արկղում (լուսանկար, տեսանյութ)

12:57 • 03.05.17

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է իրեն ռուս արվեստագետ անվանած տղամարդուն, որը մերկ վիճակում կողպվել է թափանցիկ արկղում Մետրոպոլիտեն թանգարանի դիմաց, որտեղ բարեգործական միջոցառում է անցկացվելիս եղել: Այս մասին հայտնում է New York Daily-ն:

Աղբյուրի հաղորդմամբ` երկու տղամարդ թանգարանի մոտ են հասցրել արկղում պառկած 41-ամյա Ֆյոդոր Պավլովին և արկղը տեղադրել կարմիր գորգին, որով անցել են բարեգործական միջոցառմանը հրավիրված հյուրերը: Ամենամյա միջոցառման նպատակը թանգարանի կոստյումների ինստիտուտի համար միջոցներ հավաքելն է:

Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները պահանջել են Պավլովից դուրս գալ արկղից, սակայն նա հրաժարվել է, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները ստիպված են եղել ուժ գործադրել: Նրանք հանել են Պավլովին արկղից, փաթաթել սպիտակ գործվածքով և տեղափոխել դեպքի վայրից:

Կայքը գրում է, որ Պավլովին ներկայացվել է հասարակական կարգը խախտելու, արգելափակված տարածք ապօրինի մուտք գործելու և ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանք:

New York Daily-ի տեղեկությունների համաձայն` Պավլովն առնվազն հինգ անգամ նման սկանդալային ինստալյացիաներ է կազմակերպել, վերջին անգամ` անցած տարի բրազիլական Սան Պաուլո քաղաքում:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

 

 

 

Մետրոպոլիտեն թանգարանի մոտ ռուս արվեստագետը մերկ վիճակում կողպվել է թափանցիկ արկղում (լուսանկար, տեսանյութ)