Բրիջիտ Բարդոն ֆրանսիացիներին կոչ է արել չքվեարկել նախագահի թեկնածու Մակրոնի օգտին

12:39 • 03.05.17

Ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի և կենդանիների իրավունքների պաշտպան Բրիջիտ Բարդոն հայրենակիցներին կոչ է արել չքվեարկել երկրի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի օգտին: Այս մասին դերասանուհին գրել է Twitter-ում` իր հղումը վերնագրելով «Եթե Մակրոնն անցնի, կենդանիները կսատկեն» բառերով:

Բարդոյի կարծիքով` այն, ինչ մտադիր է անել Մակրոնը, մահ է բերում կենդանիներին: Նա նաև նշել է, որ թեկնածուի արհամարհանքը կենդանիների տանջանքների հանդեպ վկայում է նրա մոտ այնպիսի զգացմունքի բացակայության մասին, ինչպիսին է կարեկցանքը:

«Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր սիրում և հարգում են կենդանիներին, չքվեարկել Մակրոնի օգտին», - գրել է դերասանուհին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքում «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը ստացել է ձայների 23.75%-ը, իսկ 2-րդ տեղում է հայտնվել«Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21.53%-ով: Երկրորդ փուլը կկայանա մայիսի 7-ին։

Բրիջիտ Բարդոն ֆրանսիացիներին կոչ է արել չքվեարկել նախագահի թեկնածու Մակրոնի օգտին