Բրեդ Փիթի առաջին ֆոտոշարքը՝ Ջոլիից բաժանվելուց հետո (լուսանկարներ)

10:32 • 03.05.17

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո առաջին անգամ հայտնվել է ամսագրի շապիկին, ինչպես նաև մասնակցել ֆոտոշարքի:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 53-ամյա Փիթը, որը բազմիցս ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ ու սեքսուալ տղամարդկանցից մեկը, հայտնվել է GQ ամսագրի 3 տարբեր շապիկներին:

Աղբյուրը նկատում է, որ լուսանկարներից և ոչ մեկում Փիթը չի ժպտում ու կարծես դեմքին կրում է անցած սթրեսային ամիսների ծանր հետքը:

Նշվում է, որ դերասանը հարցազրույց է տվել GQ-ին, որը Ջոլիից բաժանվելուց հետո առաջինն է:

Պարբերականը մանրամասնում է, որ Փիթն անկեղծորեն խոսել է սիրո, կորստի, հայրության ու դժվար իրավիճակներում առաջ շարժվելու կարողության մասին:

Հիշեցնենք, որ Փիթն ու Ջոլին այժմ գտնվում են ամուսնալուծության գործընթացում: Նրանք փորձում են համաձայնության գալ 6 երեխաների խնամակալության հարցում:

 

 

First cover shoot! Brad Pitt, 53, graced the cover of GQ magazine, the first time he has appeared on the cover of any magazine since his split with Angelina Jolie last August

Poignant eyes: The actor appeared on three different covers for the magazine, gazing soulfully at the camera in each one

Talking love and loss: The interview, which has not yet been released, is the first since his split

Բրեդ Փիթի առաջին ֆոտոշարքը՝ Ջոլիից բաժանվելուց հետո (լուսանկարներ)