Թոմ Քրուզը սիրավեպ է սկսել նոր խաղընկերուհու հետ. The Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզը դերասանուհի Քեթի Հոլմսից բաժանվելուց հետո կրկին ներառվել է ամենաբաղձալի փեսացուների ցանկում: Լրատվամիջոցները պարբերաբար Քրուզին այս կամ այն գեղեցկուհու հետ նոր սիրավեպեր են վերագրում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այժմ խոսվում է, որ 53-ամյա դերասանը հանդիպում է Վանեսա Քիրբիի հետ, որի հետ նկարահանվում է «Առաքելությունն անիրագործելի է-6» ֆիլմում:
Պապարացիները ֆիքսել են՝ ինչպես են խաղընկերները համբուրվում Փարիզում ընթացող նկարահանումների ժամանակ: Դատելով լուսանկարներից՝ Քրուզն ու 26-ամյա Քիրբին շատ լավ են զգում մեկը մյուսի շրջապատում:
Նկարահանումների դադարների ժամանակ նրանք մտերմիկ զրուցում են, կատակում ու ծիծաղում:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հենց Քրուզն է ցանկացել, որ նոր ֆիլմում իր խաղընկերուհին Քիրբին լինի: Ըստ աղբյուրների՝ դերասանը խելքահան է եղել աստղային շիկահերի անսպառ հմայքից:

















