Կիթառահար Բրյուս Հեմփթոնը մահացել է իր 70-ամյակին նվիրված համերգի ժամանակ
Հայտնի կիթառահար, Hampton Grease Band ռոք խմբի հիմնադիր Բրյուս Հեմփթոնը սրտի կաթված է ստացել մայիսի 1-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում իր 70-ամյակին նվիրված համերգի ժամանակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երաժիշտն իրեն վատ է զգացել Fox Theater-ի բեմին:
Կիթառահարը սրտի կաթված է ստացել «Turn on Your Lovelight» երգի բիս կատարման ժամանակ:
Կաթվածից րոպեներ անց դեռ Հեմփթոնը մնացել է բեմի վրա, քանի որ նրա հետ նվագող երաժիշտները կարծել են, թե նա նախապես պլանավորած հնարք է ցուցադրում:
Հեմփթոնը սկսել է իր կարիերան՝ հանդես գալով լեգենդար Ֆրենկ Զապպայի հետ:
Իր 50-ամյա կարիերայի ընթացքում նա ավելի քան 20 ձայնապնակ է թողարկել:










