Իսպանիայում տեղի է ունենալու ավանդական ազգային Խամոնի ցուցահանդես
Շուրջ 20 000 մարդ մասնակցելու է Խամոնի ցուցահանդեսին իսպանական Խերես դե լոս Կաբալերոս քաղաքում՝ մայիսի 4-7-ն ընկած ժամանակահատվածում:
Հյուրերին սպասվում է ավանդական ազգային խամոնի համտես յուրահատուկ գինիների հետ, ինչպես նաև խոհարարական վարպետաց դաս տեղի լավագույն մասնագետների կողմից: Տեղի է ունենալու նաև հատուկ խամոնի ճիշտ կտրատման մրցույթ, լուսանկարների ցուցահանդես, շոու-ծրագիր և այլն:
Խամոնն ավանդական իսպանական խոզապուխտն է, որը տեղացիները հաճախ օգտագործում են նախաճաշին՝ բարակ շերտով ձիթապտղի յուղի և չորահացի հետ միասին:










