Գերմանիայում 104 տարեկանում մահացել է դերասան Լուկաս Ամանը
Գերմանիայում 104 տարեկանում մահացել է շվեյցարացի դերասան Լուկաս Ամանը, որը եղել է աշխարհի ամենատարեց դերասաններից մեկը: Այս մասին հայտնում է Spiegel-ը:
Ամանի մտերիմ ծանոթ Անեմարի ֆոն Կինլինի խոսքով՝ դերասանը մահացել է գերմանական Մյունխեն քաղաքում գտնվող իր տանը:
Լուկաս Ամանը ծնվել է 1912 թվականի սեպտեմբերի 29-ին շվեյցարական Բազել քաղաքում: Նա ապրել է Մյունխենում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում:
Հայտնի է, որ Ամանը եղել է գերմանական հեռուստատեսության առաջին քննիչներից մեկը. նա սիրված է դարձել 1967-1976 թվականներին ցուցադրված «Կոմս Յոստերը պատիվ ունի» սերիալում դերի շնորհիվ:
Ամանը նաև նկարահանվել է «Ֆալերների ընտանիքը» սերիալում, որը հեռուստատեսությամբ ցուցադրվել է 1994-2000 թվականներին:










