Դերասան Դմիտրի Խառատյանը Ղրիմ այցելելու համար ներառվել է Ուկրաինայի հատուկ ցանկում

11:40 • 04.05.17

Ռուսաստանում ապրող ու ստեղծագործող թատրոնի և կինոյի դերասան Դմիտրի Խառատյանի անունը ներառված է ուկրաինական «Խաղաղարար» տվյալների բազայի կայքում:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Խառատյանի անունը կայքում գրանցելը պայմանավորված է այն փաստով, որ հայազգի դերասանն առանց պաշտոնական Կիևից թույլտվության ստանալու Ղրիմ է այցելել:

Կայքում նշվում է, որ Խառատյանը 2014թ. մարտից սկսած բազմիցս «ապօրինի հատել է Ուկրաինայի սահմանը»:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ «Խաղաղարար» տվյալների բազայի կայքում են ներառվել երգչուհի Յուլյա Սամոյլովայի, Իրինա Ալեգրովայի, երգիչներ Վալերի Լեոնտևի, Սերգեյ Շնուրովի և այլոց անունները:

 

Դերասան Դմիտրի Խառատյանը Ղրիմ այցելելու համար ներառվել է Ուկրաինայի հատուկ ցանկում