Հայտնի գրող Ֆրանսուազ Սագանի ավտոմեքենան աճուրդի են հանել (լուսանկարներ)

04:50 • 04.05.17

Ֆրանսիական հայտնի աճուրդի տներից մեկը վաճառքի է դրել սիրված գրող Ֆրանսուազ Սագանի սպորտային LOTUS SEVEN ավտոմեքենան, հաղորդում է Euromag-ը:


Մեքենայի գինն, ըստ աճուրդի կազմակերպիչների, կտատանվի  80-100 հազար եվրոյի սահմաններում: Նշվում է, որ սա եղել է Սագանի ամենասիրելի մեքենան, չնայած նա և Ferrari California է ունեցել, և Jaguar և Aston Martin:


Ֆրանսուազ Սագանը (1935-2004) համաշխարհային ճանաչման ֆրանսիացի վիպասանուհի է, ում ամենահայտնի գործերից են «Բարև, թախիծ», «Ինչ-որ ժպիտ», «Մեկ ամսից, մեկ տարուց հետո», «Սիրում եք Բրամս», «Հրաշալի ամպեր», «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» վեպերը:


Սագանի արձակն աչքի է ընկնում սեղմ ու արտահայտիչ գրելաձևով, հոգեբանական նուրբ նկարագրություններով։

 

Image result for Ֆրանսուազ Սագան

Հայտնի գրող Ֆրանսուազ Սագանի ավտոմեքենան աճուրդի են հանել (լուսանկարներ)