Ֆրանսիայի նախագահն Առնոլդ Շվարցենեգերին Պատվո լեգեոնի շքանշան է շնորհել (լուսանկարներ, տեսանյութ)

16:43 • 04.05.17

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Առնոլդ Շվարցենեգերը, որը նախկինում զբաղեցրել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը, պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն շքանշանով:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Շվարցենեգերը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ձեռքից ստացել է Պատվո լեգեոնի շքանշան: Հայտնի է, որ պարգևը շնորհվել է Ելիսեյան պալատում կազմակերպված հատուկ միջոցառման շրջանակում:

Աղբյուրը մանրամասնում է, որ դերասանը պարգևատրվել է շրջակա միջավայրի պահպանության բնագավառում ունեցած ներդրման համար:

Ավելի ուշ Շվարցենեգերը սոցցանցերից մեկում շնորհակալություն է հայտնել Օլանդին իր կատարած աշխատանքը գնահատելու համար:

 

Honoured: The actor had spent the previous day being awarded the Chevalier de la Legion d'Honneur by outgoing President, Francois Hollande, at a ceremony at the Elysee Palace

US actor and former governor of California Arnold Schwarzenegger shakes hands with French president Francois Hollande after a meeting at the Elysee palace in Paris, on April 28, 2017

Ֆրանսիայի նախագահն Առնոլդ Շվարցենեգերին Պատվո լեգեոնի շքանշան է շնորհել (լուսանկարներ, տեսանյութ)