Այն, որ Թրամփի մատը միջուկային կոճակի վրա է, ավելի վախենալու է, քան իմ գրած սարսափները. Սթիվեն Քինգ

09:44 • 04.05.17

Սարսափ ժանրի ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգն իր թվիթերյան էջում գրել է, որ միջուկային հրթիռների արձակման կոճակի վրա նախագահ Դոնալդ Թրամփի մատի գտնվելու փաստը շատ ավելի վախենալու է, քան իր գրած բոլոր թրիլերներն ու սարսափ պատմությունները միասին վերցրած:

«Այն, որ այդ մարդու մատը կարմիր կոճակի վրա է, շատ ավելի վախենալու է, քան իմ կողմից երբևէ գրված ցանկացած սարսափ պատմություն»,-գրել է նա:

Բացի այդ, Քինգը նկատել է, որ Միացյալ Նահանգների նախագահի թվիթերյան գրառումները վկայում են այն մասին, որ Թրամփն ինքնասիրահարված անձնավորություն է:

 

Այն, որ Թրամփի մատը միջուկային կոճակի վրա է, ավելի վախենալու է, քան իմ գրած սարսափները. Սթիվեն Քինգ