Հրապարակվել է «Սպանություն արևելյան էսպրեսում» դետեկտիվի էկրանավորման առաջին տեսարանը
Entertainment Weekly պարբերականն իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակել է Ագաթա Քրիստիի «Սպանություն արևելյան էսպրեսում» դետեկտիվ պատմվածքի նոր էկրանավորման առաջին տեսարանը` բոլոր հերոսներով:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, լուսանկարում պատկերված են գլխավոր դերակատարներ Ջոնի Դեփը, Միշել Փֆայֆերը և Պենելոպա Կրուսը, ինչպես նաև երիտասարդ դերասանուհի Դեյզի Ռիդլին, որը մեծ համբավ ձեռք բերեց «Աստղային պատերազմներում» նկարահանվելուց հետո:
Կադրում են հայտնվել նաև Ջուդի Դենչը, Օլիվիա Կոլմանը, Ուիլլեմ Դեֆոն, Դերեկ Ջեքոբին, Լեսլի Օդոմ կրտսերը, Ջոշ Գեդը:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017-ի նոյեմբերի 10-ին:










