Հայտնի են դարձել Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտները
Բրիտանական The Sunday Times պարբերականը հայտնել է 2017թ. Միացյալ Թագավորության ամենահարուստ երաժիշտների անունները, որոնց թվում առաջատարը Փոլ Մաքքարթնին է: Աստղի ու նրա կնոջ՝ Նենսի Շևելի համատեղ կարողությունը գնահատվել է 780 մլն ֆունտ ստերլինգ:
Երկրորդ հորիզոնականում է Էնդրյու Լլոյդ Ուեբերը՝ 740 մլն ֆունտ ստերլինգ ցուցանիշով:
Լավագույն եռյակը եզրափակում է U2 ռոք խումբը, որի անդամների ընդհանուր կարողությունը 548 մլն ֆունտ ստերլինգ է: Մինչդեռ Էլթոն Ջոնն ու Միք Ջագերը զբաղեցնում են 4-րդ և 5-րդ հորիզոնականները՝ 290 և, համապատասխանաբար, 250 մլն ֆունտ ստերլինգ ցուցանիշներով:
Լավագույն տասնյակը եզրափակում է Սթինգը՝ 185 մլն ֆունտ ստերլինգ կարողությամբ:
Ինչ վերաբերում է Ադելին, ապա նա ճանաչվել է Մեծ Բրիտանիայի մինչև 30 տարեկան ամենահարուստ երաժիշտը (125 մլն ֆունտ ստերլինգ): Ընդհանուր ցանկում Ադելը 19-րդ հորիզոնականը կիսում է Queen խմբի անդամ Բրայան Մեյի հետ:











