Բելուչին խոստովանել է, որ երկարատև մենությունից հետո գտել է իր տղամարդուն (լուսանկարներ)
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին Paris Match ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ սիրահարվելուց հետո շատ է փոխվել:
Ինչպես նշում է woman.ru-ն, 52-ամյա գեղեցկուհու խոսքով՝ երկարատև միայնությունից հետո ինքը կրկին սիրում է և երջանիկ է: Ենթադրվում է, որ Բելուչիի ընտրյալը 44-ամյա ֆրանսիացի դերասան Ժիլ Լելուշն է, որի հետ աստղը մի քանի միջոցառման է ներկայացել ու բավականին ներդաշնակ զույգի տպավորություն թողել:
«Հիսուներկու տարեկանում ես լիովին այլ կին եմ, ու տղամարդ ունեմ»,- նշել է դերասանուհին, որը խոսել է նաև նախկին ամուսնու՝ դերասան Վենսան Կասելի հետ ամուսնալուծությունից:
«Այն, ինչ մենք միասին կառուցել էինք, ավերվեց բառացիորեն մեկ գիշերվա մեջ: Ես ինձ լրիվ կորցրել էի, բայց փորձում էի վիճակս ցույց չտալ հարազատներիս ու այդ իրավիճակում միայն լավը տեսնել: Դա միշտ չէ, որ օգնում էր, բայց ես ինձնից գոհ եմ»,-պատմել է Բելուչին:
Նշենք, որ կինոաստղի ու նրա նոր ընտրյալի սիրավեպի մասին դեռևս շատ տեղեկություն չկա:















