Ֆիլմերի հերոսներ, որոնք տարբերվում են իրենց գրքային տարբերակներից (լուսանկարներ)
Գրական ստեղծագործությունների էկրանավորումները գնալով ավելի տարածված և սիրված են դառնում, սակայն հաճախ ռեժիսորներն այլ կերպ են ներկայացնում վեպերի և պատմվածքների սյուժետային գծերը, ինչպես նաև փոխում հերոսների արտաքինը:
AdMe.ru-ն պարզել է՝ ինչ տեսք կունենային հայտնի գրքերի կերպարներն էկրանին, եթե դրանք ամբողջությամբ համապատասխանեին սկզբնաղբյուրում ներկայացված նկարագրությանը:
Ֆրոդո Բեգինս
Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը» գրքի գլխավոր հերոսներից մեկը՝ Ֆրոդոն, վարդագույն այտերով, բաց գույնի մազերով և պարզ աչքերով ամրակազմ հոբիթ է:

Նատաշա Ռոստովա
Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի գլխավոր հերոսուհի Նատաշան իրականում մեծ բերանով, մուգ մազերով սևաչյա աղջիկ է:

Դորիան Գրեյ
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի հավերժ երիտասարդ հերոսը հրեշտակային արտաքին ունի. մուգ ոսկեգույն մազեր, կապույտ աչքեր և ալ կարմիր շուրթեր:

Ջեյն Էյր
Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» վեպի գլխավոր հերոսուհին շագանակագույն մազեր, կանաչ աչքեր, գունատ մաշկ է ունեցել և նման է եղել էլֆի:

Հարի Փոթեր
Ջոան Ռոուլինգի ստեղծած աշխարհի գլխավոր հերոս Հարի Փոթերը ֆիլմում կապույտ աչքեր ունի, սակայն գրքում բազմիցս հիշատակվում է, որ Հարին ժառանգել է իր մոր կանաչ աչքերը:

Շերլոկ Հոլմս
Արթուր Քոնան Դոյլի Շերլոկ Հոլմսը նեղ արծվաքիթ և քառակուսաձև, փոքր-ինչ առաջ ընկած ծնոտ ունի:

Վոլանդ
Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի գլխավոր հերոսներից մեկը՝ Վոլանդը, իրականում մոտ 40 տարեկան հարթ սափրված սևահեր տղամարդ է: Նա ծուռ բերան ու սև աչքեր ունի: Աջ աչքը սև է, իսկ ձախը՝ կանաչ:











