Դևիդ Լինչն այլևս լիամետրաժ ֆիլմեր չի նկարահանի

22:07 • 05.05.17

Ամերիկացի ռեժիսոր Դևիդ Լինչն  իր հիասթափությունն է հայտնել ժամանակակից կինոինդուստրիայի հանդեպ և հաստատել, որ 2006 թվականին թողարկված «Ներքին կայսրություն»-ը կմնա նրա վերջին լիամետրաժ ֆիլմը: Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը:

«Ամեն ինչ չափազանց փոխվել է: Շատ հիասքանչ ֆիլմեր լավ չեն վաճառվում, իսկ վատ ֆիլմերը, որոնք հաջողակ են դառնում, ես չէի նկարահանի», - ասել է Լինչը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, YouTube-ում հրապարակվել է  Դևիդ Լինչի «Թվին Փիքս» դրամատիկ հեռուստասերիալի նոր եթերաշրջանի թիզեր-թրեյլերը: Հատկանշական է, որ տեսանյութում ցուցադրվում է ՀԴԲ հատուկ գործակալ Դեյլ Կուպերը:

«Վերամիավորվեք որոշ ծանոթ դեմքերի հետ 25 տարի անց», - ասվում է թրեյլերի մեկնաբանությունում:

Դևիդ Լինչն այլևս լիամետրաժ ֆիլմեր չի նկարահանի