«Գահերի խաղի» շնորհիվ իսլանդական կրոնը գրանցել է աշխարհի բոլոր արժույթների շրջանում ամենաարագ աճը. Bloomberg

11:28 • 05.05.17

Իսլանդիայի ազգային արժույթն անցած տարվա ընթացքում համաշխարհային արժույթներից ամենաարագ աճն է գրանցել դոլարի և եվրոյի նկատմամբ, գրում է Bloomberg-ը:


Նշվում է, որ իսլանդական կրոնն անցած տարվա մայիսից ի վեր թանկացել է ԱՄՆ արժույթի նկատմամբ 15 տոկոսով և եվրոյի նկատմամբ՝ 21 տոկոսով:


Գործակալությունն ընդգծում է, որ այդ աճի մեջ իր զգալի ներդրումն է ունեցել զբոսաշրջիկների աննախադեպ հոսքը: 2016 թվականին սկանդինավյան երկիր է այցելել 1,6 միլիոն մարդ: Այդ ցուցանիշը գրեթե հինգ անգամ գերազանցում է կղզու բնակչության թիվը: Ընդ որում՝ 2017 թվականին սպասվում է 2,4 միլիոն զբոսաշրջիկի ժամանում:


Նշվում է, որ առաջին հերթին զբոսաշրջիկներին գրավում են հյուսիսային բևեռափայլը, դետոքս-շրջագայությունները և վայրերը, որտեղ նկարահանվել են հայտնի ֆիլմերն ու սերիալները: Նման վայրերից մեկը երկրի հյուսիսում գտնվող Միվատն լիճն է, որտեղ իրականացվել են «Գահերի խաղը» սերիալի դրվագներից մեկի նկարահանումները: Բացի այդ, զբոսաշրջիկներին գրավում է Յոկյուլսաուրլոուն սառցադաշտային ծովածոցը, որը հանդիպում է Ջեյմս Բոնդի մասին երկու ֆիլմերում և «Բեթմեն. Սկիզբը» կինոֆիլմում:

«Գահերի խաղի» շնորհիվ իսլանդական կրոնը գրանցել է աշխարհի բոլոր արժույթների շրջանում ամենաարագ աճը. Bloomberg