Հարի Փոթերի մասին ներկայացման բրոդվեյյան պրեմիերան կկայանա 2018 թվականին

16:46 • 05.05.17

«Հարի Փոթերը և անիծված երեխան» պիեսի վրա հիմնված ներկայացման բրոդվեյյան պրեմիերան կկայանա 2018 թվականի գարնանը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայացումը կանցկացվի «Լիրիկա» թատրոնում. առաջին ցուցադրությունները կկայանան ապրիլին:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ դերասաններ կխաղան ներկայացման մեջ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ներկայացման պրեմիերան կայացել է Լոնդոնի Palace թատրոնում, իսկ վերջերս նախագիծն արժանացել է ինը «Օլիվիե» թատերական մրցանակի:

Նշենք, որ «Հարի Փոթերը և անիծված երեխան» պիեսի հեղինակները սցենարիստ Ջեք Թորնը, ռեժիսոր Ջոն Թիֆանին և փոթերիանայի ստեղծող Ջոան Ռոուլինգն են: Պիեսը բաղկացած է երկու մասից և ներառում է չորս գործողություն:

Հարի Փոթերի մասին ներկայացման բրոդվեյյան պրեմիերան կկայանա 2018 թվականին