Հրապարակվել է «Թվին Փիքսի» նոր եթերաշրջանի թիզեր-թրեյլերը (տեսանյութ)
YouTube-ում հրապարակվել է ամերիկացի ռեժիսոր Դևիդ Լինչի «Թվին Փիքս» դրամատիկ հեռուստասերիալի նոր եթերաշրջանի թիզեր-թրեյլերը: Հատկանշական է, որ տեսանյութում ցուցադրվում է ՀԴԲ հատուկ գործակալ Դեյլ Կուպերը:
«Վերամիավորվեք որոշ ծանոթ դեմքերի հետ 25 տարի անց», - ասվում է թրեյլերի մեկնաբանությունում:
Korrespondent-ը գրում է, որ հեռուստասերիալի նոր եթերաշրջանի թողարկումը սպասվում է սույն թվականի մայիսի 21-ին:
Հայտնի է, որ «Թվին Փիքսի» նոր եթերաշրջանի գլխավոր դերերը կխաղան Էվերեթ Մաքգիլը, Հարի Դին Սթենթոնը, Գրեյս Զաբրիսկին, Հարի Գոազը և Մայքլ Հորսը:
Նշենք, որ սերիալի պրեմիերան կայացել է 1990 թվականին ԱՄՆ-ում:










