Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել են Գոլդի Հոունի և Քուրտ Ռասելի աստղերը (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդի ամենաամուր ու օրինակելի զույգերից Գոլդի Հոունն ու Քուրտ Ռասելն իրենց անվան աստղերն են ստացել հանրահայտ Փառքի ծառուղում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 71-ամյա Հոունն ու 66-ամյա Ռասելը, որոնք միասին են արդեն 35 տարի, երջանիկ տեսք են ունեցել հանդիսավոր արարողությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ աստղերի բացման արարողությանը ներկա են եղել դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը, ռեժիսոր Քվենտին Տրանտինոն, ինչպես նաև զույգի աստղային դուստրը՝ դերասանուհի Քեյթ Հադսոնը:
«Հազվադեպ է պատահում, որ մարդիկ Փառքի ծառուղում իրենց աստղը միևնույն օրը ստանան։ Բայց կարծում եմ, որ մեր պարագայում շատ լավ ստացվեց»,-Variety ամսագրին ասել է Ռասելը:
Նշեք, որ Գոլդի Հոունը «Կակտուսի ծաղիկ» (1969թ.) կատակերգությունում դերակատարման համար ստացել է «Օսկար» մրցանակ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Մինչդեռ Քուրտ Ռասելը հանդիսատեսին հայտնի է «Տախտակամածից այն կողմ», «Տանգոն և Քեշը», «Նավապետ Ռոնը», «Մայրուղի 60» և «Վանիլային երկինք» ֆիլմերից։
























