Ալեն Դելոնը հայտարարել է կինոկարիերան ավարտելու մասին

09:32 • 06.05.17

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հայտնել է, որ աշնանը կնկարահանվի իր կարիերայի ընթացքում վերջին ֆիլմում: Այս մասին հաղորդում է Parisien-ը:

«Սա կլինի իմ վերջին ֆիլմը: Ես, ինչպես բռնցքամարտիկ, որը չի ցանկանում մասնակցել ավելորդ մարտի, չեմ ցանկանում նկարահանվել ավելորդ ֆիլմում», - ասել է 81-ամյա դերասանը:

Նա նշել է, որ ֆիլմը կպատմի իր տարիքի տղամարդու և մոտ 50 տարեկան կնոջ սիրո մասին: Հայտնի է, որ Դելոնի գործընկերը կդառնա 53-ամյա ֆրանսիացի դերասանուհի Ժուլիետ Բինոշը:

Հիշեցնենք, որ Ալեն Դելոնը չի հայտնվել էկրաններին 2008 թվականից, երբ թողարկվել է «Աստերիքսն Օլիմպիական խաղերում» ֆիլմը, որում նա խաղացել է Կեսարի դերը: Դրանից բացի, Դելոնն աշխատում է թատրոնում և նկարահանվում հեռուստասերիալներում:

Ալեն Դելոնը հայտարարել է կինոկարիերան ավարտելու մասին