Չառլի Շինը բարեհաջող բուժվում է ՄԻԱՎ-ից փորձարարական դեղամիջոցով
Ամերիկացի դերասան Չառլի Շինը հայտնել է, որ շատ լավ է իրեն զգում ՄԻԱՎ-ից փորձարարական դեղամիջոցով բուժման կուրս անցնելուց հետո: Այս մասին նա պատմել է Daily Mail Online-ին տված հարցազրույցում:
Հայտնի է, որ 2016 թվականին 51-ամյա դերասանը համաձայնել էր մասնակցել նոր դեղամիջոցի կլինիկական փորձարկումներին և սկսել ամեն շաբաթ ներարկումներ ստանալ՝ հրաժարվելով դեղահաբերի ամենօրյա ընդունումից:
Շինի խոսքով՝ նախկին հակառետրովիրուսային թերապիան իր մոտ առաջացրել է ծանր կողմնակի էֆեկտներ։
«Թմրանյութերի այս կոկտեյլից հրաժարվելով՝ վերջապես էմոցիոնալ և ֆիզիկական կերպարանափոխություն զգացի: Անհավանական է… Այժմ մտածում եմ՝ ինչպես եմ ինձ զգացել այն օրերին և ինչպես եմ զգում այժմ: Գնում էի դեպի մահ և հանկարծակիորեն հայտնվեցի նախախնամության ճանապարհին», - ասել է դերասանը:
Չառլի Շինը պատմել է իր հիվանդության մասին 2015 թվականի նոյեմբերին: Նրա խոսքով՝ վիրուսի առկայությունն իր մոտ բացահայտվել է չորս տարի ավելի վաղ՝ 2011 թվականին:










