Ստվերում թաքնված պատմությունը մեծ էկրան է բարձրանում. ամերիկացի դերասանը «Խոստումը» ֆիլմի մասին

21:19 • 06.05.17

Ամերիկացի դերասան Ջորջ Թակեյը, որն առավել հայտնի է «Աստղային ճանապարհ» հեռուստասերիալում մարմնավորած դերով, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:

«Ստվերում թաքնված պատմությունը, որի մասին գրեթե չի խոսվել, այժմ մեծ էկրան է բարձրանում տասնամյակներ անց», - գրել է 10 միլիոնից ավելի հետևորդներ ունեցող դերասանն ու կից հոդված հրապարակել, որում ներկայացվում են մինչ այս համաշխարհային կինոյում Ցեղասպանության թեմային կատարված անդրադարձերն ու չհաջողված փորձերը:

Հիշեցնենք, որ օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմըԱՄՆ-ում մեծ էկրաններին բարձրացել է ապրիլի 21-ին: Ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորել են ամերիկացի Օսկար Այզեքը, կանադուհի Շառլոտ Լը Բոնը և բրիտանացի Քրիստիան Բեյլը:

Ֆիլմում նկարահանվել են նաև Անջելա Սարաֆյանը, Ժան Ռենոն, Օլիվեր Կրոմվելը, Շորե Աղդաշլուն և ուրիշներ: Նկարահանումները տեղի են ունեցել Մալթայում, Իսպանիայում և Պորտուգալիայում:

 

 

 

Ստվերում թաքնված պատմությունը մեծ էկրան է բարձրանում. ամերիկացի դերասանը «Խոստումը» ֆիլմի մասին