Շերոն Սթոունի ոտքերը զարմացրել են երկրպագուներին (լուսանկար)

14:36 • 06.05.17

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունին այս տարվա ձմռանը պապարացիները «բռնացրել» էին Լոս Անջելեսի ծովափերից մեկում և նկատել, որ 59-ամյա աստղն իր տարիքի համար հրաշալի տեսք ունի, գրում է kp.ru-ն:

Ձիգ կազմվածք, նորաձև լողազգեստ, ինքնավստահ կեցվածք... Եվ, ինչպես երևում է, վերջինը մի փոքր հուսախաբ է արել հոլիվուդյան աստղին: Վերջերս նա հայտնվել է հանրության առաջ երեկոյան կարճ զգեստով և ըստ երկրպագուների` չափից շատ բացել ոտքերը:

Չնայած մարզված ոտքերին՝ շատերն, այնումենայնիվ, կարծում են, որ զգեստը չափազանց կարճ էր և հարմար էր ավելի շատ ոչ թե կոկտեյլային խնջույքի, այլ լողափին զբոսնելու համար: Նորաձևության աշխարհի փորձագետները Սթոունի այս կերպարն արդեն «տապալված» են անվանել:

Միևնույն ժամանակ, բոլորը հիշում են, թե ինչպես էր Սթոունն օրեր առաջ բոլորին զարմացրել գեղեցիկ ոսկեգույն զգեստով, որը հաջողությամբ համադրել էր բրոնզագույն արևայրուքի և նուրբ դիմահարդարման հետ:

 



Шэрон Стоун в мини сильно удивила поклонников. Фото: EAST NEWS

Շերոն Սթոունի ոտքերը զարմացրել են երկրպագուներին (լուսանկար)