Նյույորքաբնակ նկարչի աշխատանքներն անհնար է տարբերել լուսանկարներից (ֆոտոշարք)
Իսրայելում ծնված և Նյու Յորքում բնակվող նկարիչ Իգալ Օզերին անհավանական աշխատանքներ է ստեղծում, որոնք անհնար է տարբերել լուսանկարներից: Նա հիմնականում ստեղծում է կանանց դիմանկարներ, որոնք առանձնանում են նուրբ կանացիությամբ, բայց, միևնույն ժամանակ, թաքնված ուժով:
Վարպետի ստեղծագործությունները հայտնվել են ամբողջ աշխարհի արվեստասեր հանրության ուշադրության կենտրոնում. դրանք ապշեցնում են դետալիզացիայի բարձր մակարդակով և հիպերռեալիզմով:
Առաջին հայացքից թվում է, թե դիմանկարներն արվել են լուսանկարչական ապարատի միջոցով, սակայն ուշադիր զննելու արդյունքում պարզ է դառնում, որ դրանք վարպետորեն նկարված կտավներ են:
Հայտնի է, որ Օզերիի աշխատանքները բազմիցս ցուցադրվել են Իսրայելում, ԱՄՆ-ում և Եվրոպայում, և որոշ կտավներ նույնիսկ տեղ են գտել մի շարք հայտնի թանգարաններում:
Օզերիի կարծիքով՝ ռոմանտիկան և ազատությունն այն երկու հենասյունն են, որոնք կարող են դիմակայել բռնությանը:
Ստորև ներկայացնում ենք նկարչի լավագույն աշխատանքները, որոնք հրապարակվել են AdMe.ru կայքում:

























