«Բացի սև գոտուց՝ այժմ ունեմ նաև սև ցուցակ». Սթիվեն Սիգալը հումորով է արձագանքել Ուկրաինա մուտք գործելու արգելքին

11:49 • 06.05.17

Ամերիկյան հայտնի դերասան և մարտարվեստների վարպետ Սթիվեն Սիգալը հումորով է արձագանքել Ուկրաինա մուտք գործելու արգելքին։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արգելել է նրան երկիր մուտք գործել 5 տարի ժամկետով, հայտնում է lenta.ru գործակալությունը։


«Բացի սև գոտուց՝ ես այժմ ունեմ նաև սև ցուցակ»,-դերասանի խոսքերն է փոխանցել նրա ներկայացուցիչը։ Նա մանրամասնել է որ Սիգալն ունի այկիդոյի 7-րդ դան։


Ապրիլի վերջին Սիգալը ներառվել է ուկրաինական «Խաղաղարար» կայքի տվյալների բազայում։ Ռեսուրսի ստեղծողները մեղադրել են նրան 2014 և 2015 թվականներին անօրինական կերպով Ղրիմ այցելելու համար։

 

2016 թվականի նոյեմբերին դերասանը ՌԴ քաղաքացիություն է ստացել։

 

Ղրիմը ՌԴ-ին է միացել 2014 թվականի մարտին անցկացված հանրաքվեի արդյունքներով։

«Բացի սև գոտուց՝ այժմ ունեմ նաև սև ցուցակ». Սթիվեն Սիգալը հումորով է արձագանքել Ուկրաինա մուտք գործելու արգելքին