«Եվրատեսիլ-2017»-ի բացման հանդիսավոր արարողությանը մասնակիցներն անցել են կարմիր գորգի վրայով (տեսանյութ)

21:51 • 07.05.17

Կիևում այսօր «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը մասնակիցներն անցել են կարմիր գորգի վրայով:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, մասնակիցներն անցկացրել են դրոշների ավանդական շքերթը: Միջոցառումը երգի մրցույթի բացման արարողության մի մասն է կազմում և անցկացվում է ամեն տարի: 

Այս տարի մասնակիցներն իրենց ստորագրություններով դրոշներ են բաց թողել երկինք` Եվրատեսիլի ներկայիս դիզայնի տեսքով փուչիկներին ամրացված: 

Առաջինը դրոշն ուղարկել է Բուլղարիայի ներկայացուցիչը, որն ամենակրտսերն է մասնակիցներից: Նրան հաջորդել են մյուս 41 երկրի ներկայացուցիչները:  

 

«Եվրատեսիլ-2017»-ի բացման հանդիսավոր արարողությանը մասնակիցներն անցել են կարմիր գորգի վրայով (տեսանյութ)