Ֆրանցիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

10:43 • 07.05.17

Ֆրանսիայում տեղի ժամանակով 08:00-ին բացվել են նախագահական ընտրությունների 2-րդ փուլի համար ընտրատեղամասերը, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ երկրի ղեկավարի պաշտոնին են հավակնում «Առա՛ջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը:

Մակրոնն ընտրությունների առաջին փուլում հավաքել էր ձայների 24.01%-ը, իսկ Լը Պենը՝ 21.3%-ը:

Ավելի վաղ անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ 2-րդ փուլում ֆրանսիացիների 60%-ից ավելի պատրաստվում է քվերակել հօգուտ Մակրոնի: