Լուսավորված անտառ, հսկայական «այլմոլորակայիններ» և 3D ատրակցիոններ. Disney Land-ի նոր Avatar Land-ը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Մայիսի վերջին Walt Disney-ն ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տեղակայված Disney Land զվարճանքների այգու Walt Disney World's Animal Kingdom հատվածում կբացի Avatar Land-ը, որը կկրկնի «Ավատար» ֆիլմի տիեզերքը: Նոր այգու շինարարության բյուջեն կազմում է մոտ 500 միլիոն դոլար:
The Daily Mail-ը գրում է, որ Avatar Land-ն աչքի է ընկնում լուսավորված անտառով, հետաքրքիր ատրակցիոններով, լողացող քարե կղզիներով և հսկայական կապույտ այլմոլորակայիններով:
Նշվում է, որ այգու այցելուները կկարողանան վայելել Flight of Passage («Անցումային թռիչք») կոչվող ատրակցիոնը, որը 3D սիմուլյատորի շնորհիվ հնարավորություն կտա «հեծնել» ֆիլմի հերոսներից մեկին՝ բանշիին՝ տեղափոխվելով ֆիլմի տիեզերք:
Դրանից բացի, կգործի հատուկ հավելված, որի միջոցով այգու այցելուները հնարավորություն կունենան նախապես պատվիրել իրենց նախընտրած ճաշացանկը:

























