Ջամալան չի բացի «Եվրատեսիլ-2017»-ը

14:27 • 09.05.17

«Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթի անցած տարվա հաղթող ուկրաինացի երգչուհի Ջամալան, հակառակ ավանդույթին, ելույթ չի ունենա Կիևում կայանալիք մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի բացմանը: Այս մասին ասվում է մրցույթի պաշտոնական կայքում:

Ավանդույթի համաձայն՝ 2017 թվականի մայիսի 9-ին անցկացվելիք առաջին կիսաեզրափակիչը պետք է բացի նախորդ տարվա հաղթողը, սակայն այս տարի կազմակերպիչները նախապատրաստել են ուկրաինացի մուլտիարտիստ Մոնատիկի ելույթը, որն աշխատում է pop, new disco, indie pop և synthpop ժանրերում:

«Եվրատեսիլի» կայքում ասվում է, որ վերջին տարիներին Մոնատիկը դարձել է ուկրաինական երաժշտական արդյունաբերության հայտնի դեմքերից մեկը, ահա թե ինչու մրցույթի կազմակերպիչները նրան են ընձեռել միջոցառումն իր ելույթով բացելու հնարավորությունը:


Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, «Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 9-ին և մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13-ին: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ժամանակ` 16-րդ համարի ներքո:

Ջամալան չի բացի «Եվրատեսիլ-2017»-ը