Քանյե Ուեսթը ջնջել է իր բոլոր էջերը սոցցանցերից
Աշխարհահռչակ ամերիկյան ռեփ երգիչ, հայազգի Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը ջնջել է իր բոլոր էջերը սոցցանցերից՝ այդ թվում Twitter-ից և Instagram-ից: Նրա էջին ողջ աշխարհից հետևորդների թիվը հատում էր տասնյակ միլիոնը:
Ինչպես նշում է Harpers Bazaar-ը, առայժմ նման անսպասելի արարքի պատճառները հայտնի չեն, չնայած որ կնոջ՝ Քիմի սոցցանցերի էջերը շարունակում են լրացվել նույն հաճախականությամբ:










