Իրատեսական քանդակներ, որոնք պատմում են երջանիկ մանկության մասին (լուսանկարներ)

16:16 • 09.05.17

Մանկությունը մարդու կյանքի ամենալուսավոր և հիշվող ժամանակահատվածներից է: Ցավոք, ոչ բոլորն են ունենում անհոգ մանկություն վայելելու հնարավորությունը. ոմանք ստիպված են լինում կյանքի առաջին տարիներն անցկացնել պատերազմի, սովի և աղքատության պայմաններում:

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում բնակվող քանդակագործ Անժելա Միա Դե Լա Վեգան որոշել է իր աշխատանքների միջոցով ցույց տալ երջանիկ մանկության պահերը:

Bigpicture-ը գրում է, որ քանդակագործին ոգեշնչել են նրա երեխաները. նա պատկերել է անհոգ աղջիկների և տղաների, որոնք խաղում, պարում և կարդում են: Այս քանդակները զարդարում են տարբեր երկրների ոչ միայն այգիներն ու հրապարակները, այլ նաև առևտրի կենտրոնները և այլ վայրեր:

Վարպետի աշխատանքներն առանձնանում են իրատեսությամբ, արտահայտչականությամբ և շարժումների բնականությամբ: Հատուկ ուշադրություն դարձնելով լույսի և ստվերի խաղին ու մանր դետալների մշակմանը՝ Անժելային հաջողվում է այնպիսի քանդակներ ստեղծել, որոնք ապշեցնում են իրենց կատարելությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իրատեսական քանդակներ, որոնք պատմում են երջանիկ մանկության մասին (լուսանկարներ)